ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Օտարների վերաբերմունքը տարբեր է հրապարակներում տոնավաճառի ելած առաջնորդների հանդեպ

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Օտարների վերաբերմունքը տարբեր է հրապարակներում տոնավաճառի ելած առաջնորդների հանդեպ
23.12.2013 | 17:48

Ուշագրավ հարցադրում է՝ ինչու Երևանի Թատերական հրապարակը Մայդան չդարձավ: Քանի որ, ինչպես Թատերական հրապարակը, այնպես էլ Մայդանը շարքային քաղաքացու համար ծառայել և ծառայում են որպես գործող իշխանության կողմից վարվող քաղաքականության դեմ հանդես գալու, այդ քաղաքականությունը մերժելու համար առավել հարմար ամբիոն-հավաքատեղի, ապա հասկանալի է, որ այդ վայրերում հավաքվող հայ կամ ուկրաինացի ժողովրդի, քաղաքացիների համար Թատերական հրապարակն ու Մայդանը նույնական են, ունեն նույն խորհրդանշական, բարոյական ու կազմակերպչական արժեքը: Փոքր-ինչ տարբեր է այդտեղ հանդես եկող քաղաքական գործիչների պարագան. եթե ժողովրդի համար այդ հրապարակները համազգային միասնականության ապահովման և ինքնակազմակերպման կենտրոնատեղիներ են, ապա քաղգործիչների համար դրանք այդ ինքնակազմակերպման գործընթացի կառավարումը և ուղղորդումը իրենց ձեռքը վերցնելու հնարավորությունն ապահովող գործիք են: Արտաքին ուժերի համար այդ կարգի վայրերը քաղաքական գործիչների առքուվաճառքի մեջ մասնագիտացած տոնավաճառի արժեք ունեն. այստեղ կարելի է նոր դեմքեր գտնել կամ արժեզրկված հներին նոր արժեք հաղորդել`՝ նրանց գունափոխելու միջոցով թարմացնելով: Երբ ասվում է, թե եվրոամերիկյան խաղացողները նույն աչքով չեն նայում Թատերական հրապարակին ու Մայդանին, խտրական են վերաբերվում, ապա հասկանալի է, որ կա հասկացությունների նենգափոխում՝ նենգափոխվում է խնդրի էությունը: Բանն այն է, որ հրապարակներում հավաքված ժողովուրդների հանդեպ օտարների վերաբերմունքը նույնն է՝ այն խիստ սպառողական է: Տարբեր է օտարների վերաբերմունքը ոչ թե հրապարակների ու այնտեղ հավաքված մարդկանց, այլ տոնավաճառի ելած առաջնորդ քաղաքական գործիչների հանդեպ: Բայց դա էլ իրենց իրավունքն է, չէ՞ որ իրենք իրենց ընտրությունն անում են սեփական շահերից ու լուծելիք խնդիրների բնույթից ելնելով: Վերջապես, որևէ մեկը չի կարող այսօր միանշանակորեն պնդել, թե Հայաստանի հանդեպ եվրոպացիների պասիվությունն իրականում բարիք էր, թե չարիք, և ինչ արդյունք կտա ԵՄ-ական ընդգծված ու գործուն աջակցությունը Ուկրաինայի պարագայում: Պետք է կարողանանք տարբերակել ազգային ինքնակազմակերպման մղումը՝ այն գործիքի վերածելու ներքին և արտաքին ձգտումներից:

Դիտվել է՝ 3738

Մեկնաբանություններ